Չարլզ III-ը հռչակվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թագավոր
Չարլզ III-ը հռչակվել է ավստրալական պետության նոր ղեկավար։ Տեղեկությունը հաղորդել է The Canberra Times-ը։
Եղիսաբեթ II թագուհու մահվանից անմիջապես հետո Չարլզ III-ը դարձել է թագավոր։ Այս մասին ընթերցվել է Կառավարության տանը՝ Դաշնային գործադիր խորհրդի հատուկ նիստի ժամանակ։ Այնուհետ խորհրդարանի շենքի մոտ արվել է նոր սուվերենի մասին պատմական հայտարարությունը, որին հետևել են արարողակարգային մյուս քայլերը։
Չարլզ III-ի պաշտոնական հռչակումը Նոր Զելանդիայի թագավոր տեղի է ունեցել այսօր։ Նշենք, որ նախօրեին Չարլզ III-ը հռչակվել էր Կանադայի թագավոր։
Հիշեցնենք, որ 73-ամյա արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիայի նոր թագավոր էր դարձել սեպտեմբերի 8-ին` իր մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից անմիջապես հետո: Սակայն գահի պաշտոնական փոխանցման գործընթացը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին՝ գահաժառանգության խորհրդում:
Նա բրիտանական գահին փոխարինել է մորը՝ թագուհի Եղիսաբեթ II-ին, որը մահացավ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում՝ Շոտլանդիայի Բալմոր ամրոցում։ Թագուհին երկիրը կառավարել է 70 տարի։
Կարծիքներ