ԱՄՆ-ն հզորացնում է Թայվանի պաշտպանությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի փորձը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվացրել է Թայվանի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ հաշվի առնելով Ուկրաինային զենք մատակարարելու փորձը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times-ը ՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են «ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունը» տարածաշրջանում, որպեսզի «փորձեն հետ մղել Չինաստանի զինված ուժերի հնարավոր հարձակումը»։ Այդ նպատակով ԱՄՆ ղեկավարությունը «ակտիվացրել է Թայվանի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը»։
Կարծիքներ