Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ
Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ից հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այրվում է շինանյութերի պահեստը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։
Կարծիքներ