Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակի, եռակողմ համաձայնագրերի մասին հարցեր
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործնական միջոցառումները։
«Հայկական ժամաննակի» փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ համաձայնագրերին համահունչ: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ»,- ասվում էհաղորդագրության մեջ:
Կարծիքներ