Թուրքիա-Ռուսաստան-Իրան-Սիրիա քառակողմ հանդիպումը չեղարկվում է

Թուրքիա-Ռուսաստան-Իրան-Սիրիա քառակողմ հանդիպումը չեղարկվում է

Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանում քառակողմ՝ Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան հանդիպում է նախատեսվում արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Ըստ թուրքական կողմի՝ Ռուսաստանից հրավեր կար և երկրների փոխարտգործնախարարները մարտի 15-ին պետք է ժամանեին Մոսկվա՝ հանդիպման մանրամասները քննարկելու համար։ Մարտի 16-ին պարզ է դարձել, որ հանդիպումը տեխնիկական պատճառներով և անհայտ ժամանակով հետաձգվել է։

Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ Թուրքիայի ԱԳՆ-ից ստացված տեղեկության վրա հիմնվելով։ Ավելի ուշ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հանդիպումը չեղարկվել է սիրիական կողմից հաստատում չստանալու պատճառով։

Մոսկվայում «Sputnik» լրատվական գործակալության հետ զրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի,  եթե Թուրքիան դուրս գա Սիրիայի հյուսիսային հատվածից ամբողջությամբ, չհովանավորի ահաբեկչական խմբերին և հայտարարել, որ Սիրիայի համար Թուրքիան օկուպանտ պետություն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում