Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի սինագոգի վրա հարձակումը հետաքննելիս ձերբակալել է 42 մարդու

Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի սինագոգի վրա հարձակումը հետաքննելիս ձերբակալել է 42 մարդու

Իսրայելի ոստիկանությունը մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել է 42 մարդու՝ Արևելյան Երուսաղեմի Նևե Յակով հրեական թաղամասում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։

Նրա խոսքով՝ ձերբակալությունները, մասնավորապես, իրականացվել են Արեւելյան Երուսաղեմում բնակվող ահաբեկչի տանը։ Ձերբակալվածների թվում են նրա ընտանիքի անդամները, հարազատները, մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ, հաղորդում է հեռուստաալիքը։

Քննիչները նրանց հարցաքննում են հարձակման նախապատրաստմանը նրանց հնարավոր մասնակցության մասին՝ փորձելով պարզել, թե որքանով են նրանք տեղյակ սպասվող հարձակման մասին, նշում է 13-րդ հեռուստաալիքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում