Վենեսուելայում սպանվել է Կոլումբիայի ապստամբների առաջնորդը

Վենեսուելայում սպանվել է Կոլումբիայի ապստամբների առաջնորդը

Վենեսուելայում սպանվել է «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) լուծարված ապստամբ խմբավորման առաջնորդներից մեկը՝ Լուչիանո Մարին Արանգոն, ով ավելի հայտնի է Իվան Մարկես կեղծանունով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Semana ամսագիրը ։

Վենեսուելայում նրա աղբյուրների համաձայն՝ Մարկեսի դեմ մահափորձ է կատարվել, ինչի արդյունքում նա մահացել է։

Կոլումբիայի իշխանությունները դեռ չեն հաստատել Մարկեսի մահը։ «Այս պահին այս տեղեկությունը ստուգվում է»,- լրագրողներին ասել է նախագահ Իվան Դուկեն։

Կոլումբիայի իշխանությունների և FARC-ի միջև զինված հակամարտությունը սկսվել է 1960-ական թվականներին։ Այս ընթացքում դրա զոհն է դարձել ավելի քան 200 հազար մարդ, մի քանի միլիոնը դարձել փախստական։ 2016 թվականի նոյեմբերի 24-ին Հավանայում Կոլումբիայի կառավարության և FARC-ի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ Զինյալներին զինաթափելուց հետո, ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային դիտորդական առաքելության հսկողության ներքո, ապստամբ կազմակերպության հիման վրա ստեղծվեց քաղաքական կուսակցություն։

2019 թվականի օգոստոսին YouTube վիդեոհոսթինգում հայտնվեց Մարկեսի ելույթի ձայնագրությունը, որում հայտարարվում էր նախկին ապստամբների՝ զինված պայքարին վերադառնալու մտադրության մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում