Սերգեյ Լավրովը հակադարձել է Միացյալ նահանգներին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թյուր կերպով է մեկնաբանում այն, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ նախատեսված «Спутник V» պատվաստանյութն օգտագործում է աշխարհաքաղաքական նպատակներով։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Ռուսաստանը երբեք որեւէ մեկի հետ բարեկամություն չի անում ընդդեմ մյուսի։
Նա նաեւ նշել է, որ եթե Մոսկվայի եւ արտաքին գործընկերների միջեւ կա փոխադարձ հասկացողություն, ապա տվյալ երկիրը իրավասու է պաշտպանել հարաբերություններ զարգացնելու իրավունքը։
Կարծիքներ