Կապուտան գյուղի դաշտերում մարդու գանգ և դի է հայտնաբերվել՝ նեխած վիճակում
Կոտայքի մարզում ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ