Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար.Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար։
Փաստ է, որ տեղադրված մոտ 50 վրանների պարագայում անգամ ցուցարարներին չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հիմա փորձում են համոզել, թե իբր այն փոքր է։
Ի գիտություն փողոցում հայտնված ընդդիմության առաջնորդների՝ 2-3 հազար ցուցարարով անհնար է որևէ հրապարակ լցնել։
Նաև փաստ է, որ չնայած տարածած ստերին, ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով։
* դասադուլ
* գործադուլ
* շենքեր շրջափակել
* երթևեկություն պարալիզացնել
* հրապարակ լցնել
* հասնել իշխանության հրաժարականի»:
Կարծիքներ