Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի հետ սպասվող խաղի մասին

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի հետ սպասվող խաղի մասին

Ալբանիայի հավաքականի մարզիչ Էդուարդո Ռեյան ասել է, որ ընկերական խաղերում ցանկանում է որքան հնարավոր է շատ երիտասարդ խաղացողների փորձել։

Ռեյան անդրադարձել է այսօր կայանալիք Հայաստանի դեմ խաղին։

«Ալբանիայի հետ մեր ունեցած վերջին հաղթանակից անցել է մեկ տարի և երեք օր: Շատ եմ ցավում, որ սովոր չեմ նման արդյունքների: Հայաստանի հետ խաղը կարևոր հանդիպում է և մեզ համար մեծ արժեք է ներկայացնում: Որքան հնարավոր է շատ երիտասարդ խաղացողներ պետք է փորձարկենք, և իհարկե, չպետք է մոռանանք արդյունքի մասին։

Ես ցանկանում եմ փորձել նոր խաղացողների, հատկապես Ալբանիայի առաջնությունից։ Կան 3-4 խաղացողներ, որոնք իրենց որակներն արդեն ցույց են տվել։ Ակնկալում ենք, որ այս հանդիպմանը լավ հանդես կգանք: Դա մեզ համար կարևոր հանդիպում է»,-Ռեյայի խոսքն է մեջբերել RTK Live-ը։

Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում