Զախարյանի գործակալը՝ Չելսիի հետ բանակցությունների մասին
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը խոսել է ֆուտբոլիստի՝ «Չելսի» տեղափոխվելու վերաբերյալ բանակցությունների մասին։
«Ինչպե՞ս են անցնում «Չելսիի» հետ բանակցությունները: Առայժմ պետք չէ խոսել այդ մասին։ Սա բավականին բարդ պատմություն է՝ մեծ քանակությամբ ներածություններով։ Արսենը պետք է ամեն օր ավելի լավը դառնա և առաջընթաց գրանցի: Նա շատ է աշխատում և դա մեզ ուրախացնում էт»,- ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ ասել է Անդրեևը «Чемпионата»-ի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» չի հրաժարվել Արսենին ձեռք բերելու մտքից և ձմռանը կարող է նոր առաջարկ կատարել։
Կարծիքներ