Ադրբեջանի ՊՆ վարչության եւս մի նախկին պետ է ձերբակալվել
Ադրբեջանի ՊՆ վարչության եւս մեկ նախկին պետ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ ՊՆ գնումների եւ մատակարարումների վարչության նախկին պետ, գնդապետ Մախիր Շիրվանովին զինվորական դատախազության քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մ.Շիրվանովն այս պաշտոնը զբաղեցնում էր մինչեւ գնդապետ Մելիքմամեդ Գուրբանովը, ում նկատմամբ եւս որպես խափանման միջոց կալանավորում է ընտրվել:
Կարծիքներ