Երևանի Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում և Խաշթառակում շչակներ են գործարկվելու
«Երևանի Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փետրվարի 19-ի ժամը 11:00-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով hատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ խնդրելով չանհանգստանալ։
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 19-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը բնակավայրի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
Կարծիքներ