Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ընտրանու անդամ Մեժլում Մեժլումյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Շտեշելի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:5 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից Եվրոպայի առաջնությունում իր 4-րդ ոսկե մեդալը նվաճել էր 57 կգ Արսեն Հարությունյանը, չեմպիոն էր դարձել նաև Արման Անդրեասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում