Անշարժ գույքի շուկան՝ տնտեսության վայրիվերումների հայելի. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Անշարժ գույքի շուկան՝ տնտեսության վայրիվերումների հայելի. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Անշարժ գույքի շուկան խիստ զգայուն է տնտեսությունում փոփոխությունների հանդեպ: Անշարժ գույքի շուկայի պատկերը տնտեսության հայելին է: Այսօր հակառակ կողմից էլ կարող ենք դիտարկել, գիտենք՝ ինչ վիճակում է մեր տնտեսությունը, տեսնենք՝ ինչ չափով է այն արտապատկերվել անշարժ գույքի շուկայում:

Ըստ կադաստրի պետկոմի տրամադրած տվյալների, անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների մասով նվազման կորն այստեղ որոշ առումներով 50 տոկոսի սահմանագիծն է հատել նույնիսկ: 2021 թ. հունվարին հանրապետությունում գրանցված առքուվաճառքի գործարքների քանակը 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 45.1 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 32.1 տոկոսով, Երեւանում 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 48.2 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 35.9 տոկոսով: Իսկ մարզերի քաղաքային բնակավայրերում 2020թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 29.9 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 24.1 տոկոսով, գյուղական բնակավայրերում 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 50.7 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 34.3 տոկոսով:

Հողերի առքուվաճառքի գործարքների մասով. 2021 թ. հունվարին իրականացվել է հողերի առքուվաճառքի 982 գործարք: 2021 թ. հունվարին հանրապետությունում գրանցված հողերի առքուվաճառքի գործարքների քանակը 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 48.5 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ` 34.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում նվազում կա նաեւ վարձակալության գործարքների, գրավադրման գործարքների, նաեւ՝ հիփոթեքային գրավադրման գործարքների մասով: Ընդ որում՝ եւ թե՛ նախորդ տարվա հունվարի, եւ թե՛ նույն տարվա դեկտեմբերի համեմատ»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում