Հայտնի է՝ որ կուսակցություններն են առաջադրվել Սիսիան և Անի համայնքների ՏԻՄ ընտրություններում

Հայտնի է՝ որ կուսակցություններն են առաջադրվել Սիսիան և Անի համայնքների ՏԻՄ ընտրություններում

Ավարտվել է Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների առաջադրման ժամկետը:

ԿԸՀ-ն հրապարակել է առաջադրված կուսակցությունների և դաշինքների ցանկը.

Անի խոշորացված համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք», «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Սիսիան համայնքում առաջադրվել են «Հայաստանի հանրապետական», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։

Այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով և դրան հաջորդած քաղաքական գործընթացներում հնարավոր չեղավ տեղական իշխանության ձևավորել։

Այժմ ՔՊ թեկնածու Արման Սարիբեկյանն է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, նա համայնքում կպաշտոնավարի մինչև նոր ընտրությունների անցկացումը։

Սիսիան և Անի համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները  կկայանան 2023 թվականի մարտի 26-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում