Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024 թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, նշելով, որ միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակների հաղթողների անունները՝ ոլորտի եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներով պարգևատրելով 21 երկրներից 30 բացառիկ աշխատանքներ:
«Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան պարգևատրել են «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը (Հայաստան/Ֆրանսիա)» ծրագիրը:
Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան հնավայրում 2009-2021 թթ․ տարբեր ազգերի փորձագետների կողմից իրականացվել են գիտական, բազմամասնագիտական և էկոլոգիայի ոլորտում առաջատար հետազոտական աշխատանքներ:
Այս առիթով կներկայացվի մրցանակը և Երերույքում իրականացված և իրականացվող տարբեր ծրագրեր:
Կարծիքներ