Լեհաստանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի աջակցություն ԵՄ անդամակցության

Լեհաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սահմանադրական դատարանի վիճահարույց որոշման դեմ, ըստ որի՝ լեհական սահմանադրությունը գերադասվելու է Եվրամիության օրենսդրությունից։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ բացի մայրաքաղաք Վարշավայից, ցույցեր են տեղի ունեցել նաև Գդանսկում, Պոզնանում, Կրակովում և այլ քաղաքներում։
Թափահարելով Լեհաստանի և Եվրամիության դրոշները՝ ցուցարարները վանկարկել են՝ «Մենք մնում ենք, մենք Եվրոպան ենք»։
Օրեր առաջ Լեհաստանի Սահմանադրական դատարանը վճիռ էր կայացրել Լեհաստանի օրենսդրության առաջնահերթության մասին՝ գտնելով, որ Եվրամիության օրենսդրության որոշ դրույթներ հակասում են երկրի հիմնական օրենքին։ Այդ որոշումը հակասություն է առաջացնում Եվրահանձնաժողովի և Վարշավայի միջև՝ լեհական դատական համակարգի բարեփոխումների համատեքստում։
Ցույցերի կոչ էր արել Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ և լեհական ընդդիմության ղեկավար Դոնալդ Տուսկը։
Կարծիքներ