Բայդենը մեկ տարով երկարաձգել է Չինաստանի դեմ պատժամիջոցները

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Չինաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը մեկ տարով երկարաձգել է Չինաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմը՝ կապված Հոնկոնգում տիրող իրավիճակի հետ։

«Իրավիճակը Հոնկոնգում, ներառյալ Հոնկոնգի ինքնավարությունը խարխլելու Չինաստանի վերջին գործողությունները, շարունակում է ծայրահեղ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը: Այդ իսկ պատճառով, արտակարգ իրավիճակների ազգային ռեժիմը, որը հայտարարվել է 2020 թվականի հուլիսի 14-ին, պետք է շարունակվի 2022 թվականի հուլիսի 14-ից հետո»,-ասել է Բայդենը Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում