Հաիթիում խմբավորումների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

Հաիթիում խմբավորումների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս քաղաքում ավազակախմբերի անդամների միջև զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի մասին։ Նշվում է նաև, որ ևս մոտ 100 մարդ վիրավորվել է, նրանցից 50-ի վիճակը ծանր է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանցագործներն այրել են փողոցում սպանվածների մարմինները։ Տեղի մի քանի հարյուր բնակիչներ փակվել են իրենց տներում։

ՄԱԿ-ի գործակալությունները հաղորդում են Հաիթիում անվտանգության և հումանիտար իրավիճակի վատթարացման մասին 2021 թվականի հուլիսի 7-ի գիշերը երկրի նախագահ Ջովենել Մոյզի սպանությունից հետո, ինչպես նաև նույն տարվա օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը խլեց ավելի քան 2,2 հազար մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում