Փողոցում տղամարդը ծեծում է կնոջը, հարվածում ոտքով. ոստիկանությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված տեսանյութը

Փողոցում տղամարդը ծեծում է կնոջը, հարվածում ոտքով. ոստիկանությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված տեսանյութը

Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդը փողոցում բռնություն է գործադրում երիտասարդ մի կնոջ նկատմամբ: Նա, նախ իջեցնում է կնոջը մեքենայից, ապա ձեռքերով խփում գլխին ու մարմնի այլ հատվածներին, այնուհետեւ՝ ոտքով հարվածում:

Տեսանյութում կինն աղերսագին օգնություն է խնդրում մարդկանցից:

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Զառա Ղազարյան անունով օգտատերը:

Տարածքում լսվում է նաև մի քանի հոգու ձայն, որոնք, դատապարտելով տեղի ունեցած բռնությունը, նշում են, որ պատրաստվում են ոստիկանություն դիմել:

«Հայկական ժամանակին» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց՝ դեպքի հետ կապված ահազանգ չեն ստացել, սակայն տարածվող տեսանյութն ուսումնասիրվում է:

Տեսանյութ՝ 

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում