Շվեդիայի վարչապետը հրաժարական կտա
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրաժարականի դիմում կներկայացնի խորհրդարանի խոսնակին։ Այս մասին ասվում է Թագավորության օրենսդիր մարմնի մամուլի հաղորդագրությունում։
Օգոստոսի 22-ին Շվեդիայի վարչապետ և Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության ղեկավար Ստեֆան Լյովենը հայտարարել է իր հրաժարականի մասին: ՍԴՀԿ համագումարը նոյեմբերի 4-ին ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնին ընտրել է կուսակցության նոր առաջնորդ Լյովենի փոխարեն։
Այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարականի դիմում ներկայացնի խորհրդարանի խոսնակին, Նորլենը պետք է բանակցություններ վարի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի պարզի, թե արդյոք խորհրդարանը Անդերսոնին կընդունի որպես նոր վարչապետ: Նա կարող է դառնալ Շվեդիայում առաջին կինն այս պաշտոնում։
Կարծիքներ