Ռուսաստանը Կիևին կհանձնի ծանր վիրավորում ունեցող 23 ուկրաինացի զինվորականի. Կրեմլ

Ռուսաստանը Կիևին կհանձնի ծանր վիրավորում ունեցող 23 ուկրաինացի զինվորականի՝ որպես բարի կամքի դրսևորում:
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Որպես բարի կամքի դրսևորում 23 ծանր վիրավոր ուկրաինացի զինվորականներ, որոնք բուժվում են Ռուսաստանի բժշկական հաստատություններում, կտեղափոխվեն»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուրջ 2.5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել:
Կարծիքներ