Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը արքայազն Լուիի լուսանկարն են հրապարակել նրա ծննդյան օրը

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը արքայազն Լուիի լուսանկարն են հրապարակել նրա ծննդյան օրը

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին արքայազն Լուիի նոր լուսանկարն են հրապարակել նրա երրորդ ծննդյան օրը: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արքայազնին լուսանկարել Է դքսուհին՝ Քենգսինգթոնյան պալատում՝ այն բանից քիչ առաջ, երբ Լուին ապրիլի 21-ին առաջին անգամ գնում Էր Ուիլքոքս (Willcocks Nursery School) մանկապարտեզը: Այդ նույն մանկապարտեզն Է հաճախել արքայազն Լուիի քույրը՝ արքայադուստր Շառլոտան: Նրա ավագ եղբայրը՝ արքայազն Ջորջը, այցելել Է Ուեսթաքր(Westacre Montessori School) մանկապարտեզը, որը գտնվում Է Նորֆոլքում:

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը հայտնել են, որ իրենք «ուրախ են» հայտնելու այդ նորությունը: Լուսանկարում մեծացած արքայազն Լուին ուսապայուսակով նստած Է Frog ֆիրմայի երկանիվ մանկական հեծանվի վրա: Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու երրորդ զավակը՝ Լուի Արթուր Չառլզը, ծնվել Է 2018 թվականի ապրիլի 23-ին, Լոնդոնում: Ծնվելու պահին նա գահաժառանգության հերթում հինգերորդն Է դարձել իր պապից, հորից, ավագ եղբորից եւ քրոջից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում