«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում են. լուսանկարներ
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում են։ Թշնամու ուղիղ նշանառության տակ փռված այս հպարտ ու հերոսական գյուղը բացառիկ պատմություն ունի, բայց չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք այս գյուղի համար փառահեղ ներկա կառուցել։
Չի կարող ավելի կարևոր հարց լինել, քան սահմանապահ գյուղերի բնակիչների բարեկեցությունը։ Ունենք հզոր բանակ, որն ապահովում է մեր սահմանների պաշտպանությունը, պետք է ունենանք նույնքան բարեկեցիկ և զարգացած սահմանային բնակավայրեր, որը իր հողին կգամի ոչ միայն գյուղացիներին, այլև իր գրավչությամբ կդառնա գործարարների, զբոսաշրջիկների համար ցանկալի վայր։
Ոչինչ չենք խնայելու այդ նպատակի համար։ Օրնիբուն պետք է աշխատենք, որպեսզի սահմանապահ այս և այլ բնակավայրեր ավելի բարեկեցիկ ապրեն, քան մենք՝ մայրաքաղաքում բնակվողներս։
Կարծիքներ