Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է Վլադիմիր Պոզների տուգանքի անդորրագիրը

Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է Վլադիմիր Պոզների տուգանքի անդորրագիրը

Վրաստանի ՆԳ նախարարությունը հրապարակել է ռուս լրագրող Վլադիմիր Պոզների անունով տուգանքի անդորրագիրը: Ստացականից հետևում է, որ այսօր երեկոյան՝ Թբիլիսիի ժամանակով 03:31-ին, հեռուստահաղորդավարը տուգանվել է 2000 լարիով (մոտ 580 դոլար):

«Պարեկային ոստիկանության բաժնի աշխատակիցները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու փաստի առթիվ տուգանել են 32 մարդու: Բոլոր տուգանքները վճարվել են, ինչից հետո նրանք լքել են երկիրը », – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում