««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». «Գազպրոմ»
«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտվել է, գազատարն արդեն պատրաստ է գործարկման, ասել է «Գազպրոմ»-ի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆինիկովը, գրում է Russia Today-ը։
««Հյուսիսային հոսք 2» գազատարն ավարտված է և պատրաստ է գործարկման»,- ասել է նա:
Ինչպես նշել են Կրեմլում, գազատարի գործարկման հստակ ժամանակացույց դեռ չկա, այն շահագործման հանձնելը ժամանակ կպահանջի։
Խողովակաշարի առաջին գիծը տեխնիկական գազով լցվել է հոկտեմբերի կեսերին: Գազի ծավալը կազմել է մոտ 177 մլն խմ։
Կարծիքներ