ՀՀ-ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը վարժանք կանցկացնի
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանում տեղի կունենա դաշտային կառավարման կետերի տեղակայման և ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապի ապահովման վարժանք: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինծառայողները կկատարեն շարժական կառավարման կետերի, տեսակոնֆերանսի կառավարման կետերի և հատուկ սարքավորումների տեղակայման խնդիրները:
«Միաժամանակ, անձնակազմը ստուգելու է հաստատված կապի հուսալիութունն ու անխափան լինելը և հաղորդակցման սարքավորման աշխատանքը։
Բացի այդ ՀՌՇ զինծառայողները մշակելու են կառավարման բացազատված դաշտային կետերի պահպանության ու պաշտպանության խնդիրները։ Կառավարման դաշտային կետերի բացազատման, ինչպես նաև դրանք կայուն, անխափան կապով ապահովելու մարզումն անցկացվելու է Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում ուսուցման նոր փուլ սկսելու նախաշեմին»,- նշվում է հաղորդման մեջ։
Կարծիքներ