Մոսկվան պատրաստ է օգնել Բուլղարիային զենքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների հետաքննության հարցում. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան պատրաստ է համապատասխան հայց ստանալու դեպքում դիտարկել բուլղարական զենքի պահեստներում պայթյունների գործը հետաքննելու հարցում Սոֆիային աջակցություն տրամադրելու հավանականությունը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Համապատասխան հարցում ստանալու պարագայում ռուսական իրավասու մարմինները կդիտարկեն այն`սահմանված կարգով, ըստ գործող երկկողմ համաձայնագրերի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի Լյասկովեց քաղաքում հրդեհվել է «Արկուս» զենքի գործարանի պահեստը: Հրդեհը Լյասկովեցում տեղի է ունեցել նույն օրը, երբ Բուլղարիայի դատախազությունը հայտարարել է, որ Ռուսաստանի 6 քաղաքացի կասկածվում են 2011, 2015 և 2020 թվականներին Բուլղարիայում գործարանների ու ռազմական պահեստների պայթյունների համար:
Կարծիքներ