Վաճառե՞լ եմ Ղարաբաղը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն ունեմ. վարչապետը հանդիպման է հրավիրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում հնչող հարցեր է մեջբերել՝ գրելով.
«Սիրելի՛ հայրենակիցներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» և «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում և պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին՝ սկսած նրանից, թե արդյոք լիզո՞ւմ եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառե՞լ եմ Ղարաբաղը, արդյոք ուրանո՞ւմ եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն եմ ստացել, արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից կամ պարզապես առանց որևէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխո՞ւմ եմ մեր ինքնությունը։ Եվ այլն, և այլն, և այլն։
Համացանցում նման հարցադրումներ անող և նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ՝ Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը և մինչ հանդիպում»։
Կարծիքներ