Ինդոնեզիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

 Էպիկենտրոնը գտնվել է Բենկուլու քաղաքից 109 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 309 հազար մարդ։ Օջախը գտնվել է 50 կմ խորության վրա։

Զոհերի, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում