Պենտագոնն արձագանքել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների ֆոնին ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է դրանք օգտագործել։
Այս մասին այսօր հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի հրապարակած տեղեկատվությանը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատճառ չի տեսնում փոխելու համար իր ռազմավարական դիրորոշումը:
«Մենք տեսել ենք Ռուսաստանի պլանների մասին զեկույցները և կշարունակենք հետևել այս իրավիճակին», - գործակալության խոսքերն է մեջբերում Պենտագոնը:
Այն, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում, Պուտինը երեկ ասել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Բելառուսի Հանրապետության տարածքում պահեստի շինարարությունը կավարտվի մինչև հուլիսի 1-ը։ Խոսքը ոչ թե միջուկային զենքի փոխանցման մասին է, այլ միջուկային զենք կրողների և նրանց համար անձնակազմի պատրաստման մասին։
Նման քայլի պատճառը, ըստ ՌԴ նախագահի, Մեծ Բրիտանիայի հայտարարությունն էր Ուկրաինային սպառված ուրանով զինամթերք մատակարարելու մասին։
Կարծիքներ