Ռուս բժիշկներն ավարտել են սրտի վիրահատությունը հիվանդանոցում բռնկված հրդեհի պայմաններում

Ռուս բժիշկներն ավարտել են սրտի վիրահատությունը հիվանդանոցում բռնկված հրդեհի պայմաններում

Ռուս բժիշկների թիմը ավարտել է սրտի բաց վիրահատությունը Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքի հիվանդանոցում, որտեղ այդ պահին հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջները տանիքում պայքարում էին կրակի դեմ, հիվանդանոցի շենքի ներսում բժիշկները պայքարում էին հիվանդի կյանքի համար:

France24-ը տեղեկացնում է, որ հիվանդանոցի տանիքում հրդեհի բռնկման պատճառով բոլոր 60 պացիենտները տարհանվել են, քանի որ շենքի ներսը պատվել է ծխով:

Սակայն ութ բժիշկներից կազմված թիմն առաջին հարկում շարունակել է վիրահատությունը, որից հետո վիրահատված հիվանդն այրվող շենքից տարհանվել է և տեղափոխվել մեկ այլ հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում