Ալաշկերտը 4։0 հաշվով ջախջախեց Վանին

Ալաշկերտը 4։0 հաշվով ջախջախեց Վանին

Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 12-րդ տուրի շրջանակում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Վանին» ու ջախջախեց 4-0 հաշվով: Երևանյան թիմն առաջնությունում տարավ միայն 2-րդ հաղթանակը: 

«Գերվստահ արտագնա հաղթանակ «Վանի» նկատմամբ՝ 4:0: Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան փոխարինման մտած Մարկո Միլինկովիչը և Նիկիտա Տանկովը: Նոյեմբերի 4-ին կհյուրընկալվենք ավստրիական ԼԱՍԿ-ին»,- ասված է ակումբի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 10 միավորով 10 միավորով 7-րդն է, իսկ «Վանը» 9 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում