Ճապոնիայի վարչապետն ակնկալում է շուտափույթ հանդիպում Բայդենի հետ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ակնկալում է բանակցություններ վարել նախագահ Ջո Բայդենի հետ։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը NHK հեռուստաալիքի եթերում։
«Միացյալ Նահանգների հետ դաշինքը ճապոնական դիվանագիտության ողնաշարն է: Ես անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ այցելելուն որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա՝ պատասխանելով վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի պլանների մասին:
Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատները հոկտեմբերի 4-ին ձայների մեծամասնությամբ Ճապոնիայի նոր՝ 100-րդ վարչապետ են ընտրել Ֆումիո Կիսիդային։ Սեպտեմբերի 29-ին նա ստանձնեց իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարի պաշտոնը։
Կարծիքներ