Երևանի Վերին Անտառային փողոցում բեռնատարի և մարդատար մեքենայի բախման հետևանքով կա տուժած

Երևանի Վերին Անտառային փողոցում բեռնատարի և մարդատար մեքենայի բախման հետևանքով կա տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 28-ին, ժամը 16:54-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 138/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում