Երևանը Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, և քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին․ Տիգրան Ավինյան

Երևանը Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, և քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին․ Տիգրան Ավինյան

Երևանը Ֆորշի երգե՛րն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Հոկտեմբերի 10-ին անցկացվեց «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված էր երգիչ Ֆորշի 55-ամյակին։
Միջոցառումը տեղի ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությունների անցկացման օրերին:

Ամսաթվերի ներդաշնակությունը Ֆորշի՝ Երևանի կարևոր մաս լինելու վառ վկայությունն է։

Կազմակերպված միջոցառումը թող լինի երևանցիների երախտագիտությունը հիշողությունների, հույզերի և Երևանի հանդեպ նվիրական սիրո համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում