Ստեփանակերտում տղամարդը առանձնատնից գաղտնի հափշտակել է 21.300 ԱՄՆ դոլար
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1979թ ծնված Հ. Ա-ն, որը 2022թ. մարտի 28-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի առանձնատնից գաղտնի հափշտակել է 10.444.881 ՀՀ դրամին համարժեք 21.300 ԱՄՆ դոլար գումար, վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ