Օսվենցիմի մոտակայքում եղբայրական գերեզման է հայտնաբերվել (լուսանկարներ)
Լեհաստանում զանգվածային գերեզման է հայտնաբերվել նացիստական «Աուշվից-Բիրկենաու» (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի մոտակայքում։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, 12 գանգ և բազմաթիվ ոսկորներ է գետի ափին գտել է հարևան քաղաքի բնակիչներից մեկը:
Ոստիկանությունը պետք է պարզի, թե արդյոք մնացորդները կարող են պատկանել ճամբարի բանտարկյալներին, և արդյոք Ազգային հիշատակի պետական ինստիտուտը, որը հետաքննում է Երկրորդ համաշխարհային պատերազմի և կոմունիստական դարաշրջանի հանցագործությունները, գիտեր զանգվածային գերեզմանի մասին:
Աուշվից-Բիրկենաու թանգարանային համալիրի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք գիտեին գերեզմանի մասին, բայց այն գտնվում է ճամբարից դուրս, և վարչական ազդեցությունը չի տարածվում այս տարածքի վրա:
Կարծիքներ