Արոնյանը հաղթեց Գրիշչուկին 7-րդ տուրում

Արոնյանը հաղթեց Գրիշչուկին 7-րդ տուրում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրը:

 

Բուխարեստում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ռուսաստանի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 29-րդ քայլին Արոնյանը ստիպեց Գրիշչուկին անձնատուր լինել: Մրցաշարային աղյուսակում Արոնյանն առայժմ 4-րդն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում