Samsung-ն իռլանդական քաղաքում իր արտադրանքն առաքում է անօդաչուների միջոցով (լուսանկարներ)

Samsung-ն իռլանդական քաղաքում իր արտադրանքն առաքում է անօդաչուների միջոցով (լուսանկարներ)

Samsung-ն իր Galaxy շարքի գաջեթներն Իռլանդիայի Օրանմոր քաղաքում առաքում ոչ թե FedEx-ի կամ UPS-ի, այլ անօդաչու թռչող սարքերի միջոցով, հայտնում է Luxury Launches-ը։

Անօդաչու թռչող սարքերի միջոցով առաքումները կազմակերպվում են Manna Drone Delivery ընկերության հետ համատեղ։

Այս տարբերակով առաքումների համար հասանելի են ընկերության S21 Ultra, the Galaxy Buds Pro, Galaxy Tab S7, the Galaxy Watch 3, Galaxy A Series գաջեթները, որի համար գնորդները պետք է իրենց պատվերները կատարեն Samsung-ի իռլանդական կայքում։

Անօդաչու թռչող սարքերը թռչում են 50-ից 80 մետր բարձրության վրա և ավելի քան 60 կիլոմետր ժամ արագությամբ, ինչը թույլ է տալիս դիսպետչերական կետից դուրս գալուց 3 րոպե հետո հասնել առաքման վայր։

Այս ծառայությունն Իռլանդիայում համապետական բնույթ կկրի շուտով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում