«Ռոման» կարող է նոր դարպասապահ ունենալ
Իտալական «Տորինոյի» իտալացի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն կարող է մարզական կարիերան շարունակել «Ռոմայում», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ղեկավարությունը գոհ չէ Պաու Լոպեսի և Անտոնիո Միրանտեի խաղից և ցանկանում է ձեռք բերել Սիրիգուին, որը պետք է փոխարինի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից վարձակալությամբ հեռացող Պաու Լոպեսին:
33-ամյա Սիրիգուն «Տորինո» է տեղափոխվել 2017 թվականին ֆրանսիական ՊՍԺ-ից: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Կարծիքներ