Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ
Հայ վիրավոր զինծառայողները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ:
Այս մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
Նշվում է, որ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որն իրականացնվելու է «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի» հետ համագործակցությամբ։
Կարծիքներ