«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերել է «Կրթվելը նորաձեւ է» արշավը քննադատողներից մեկի հրապարակումը և նկատել՝ «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է։

« «Բերված օրինակները գուցե հուշեն կրթարշավ նախաձեռնողին, որ կրթվելը նորաձև համարելը նսեմացնում է կրթության նշանակությունը։ Սա նաև վիրավորական է ժողովրդի հասցեին, քանի որ պարունակում է ակնարկ, թե հայերն այնքան դեբիլ են, այնքան թքած ունեն կրթության վրա, որ ստիպված խաբում ենք, թե կրթությունը նորաձև է, որ մի ձև կրթենք»։

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է։

#կրթվելընորաձեւէ 2025 թվականը հայտարենք կրթվելու տարի»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում