Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը

Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Ուկրաինա ՝ մասնակցելու «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիեւում», - ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմի հարթակի» ծրագրվող ժողովին բարձրագույն եւ բարձր մակարդակով որոշ երկրների մասնակցությունը համարել է Ղրիմի թեմատիկային կոլեկտիվ Արեւմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը կարձանագրի այն երկրների դիրքորոշումը, որոնք կմասնակցեն համաժողովին և համապատասխան հետևություններ կանի։

«Ղրիմի հարթակի» ստեղծման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Կիևը որպես համաժողովի նպատակ է տեսնում համակարգումը «միջազգային ջանքերի, որոնք ուղղված են Ղրիմի ՝ Ուկրաինայի կազմ վերադարձին»։ Ըստ ՏԱՍՍ-ի, հարթակի աշխատանքը պետք է սկսվի օգոստոսի 23-ի, այսպես կոչված, երդմնակալության գագաթնաժողովից։

Մեկնաբանելով Ուկրաինայի նախաձեռնած հանդիպումը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն անվանել է «շաբաշ, որտեղ Արևմուտքը շարունակելու է դայակել ժամանակակից ուկրաինական իշխանության նեոնացիստական և ռասիստական տրամադրությունները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում