ՌԴ նախագահը տոների առթիվ շնորհավորել է Հայաստանի ներկա և նախկին ղեկավարներին

ՌԴ նախագահը տոների առթիվ շնորհավորել է Հայաստանի ներկա և նախկին ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ բացի ներկա ղեկավարներից, Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում