ԱՀԿ-ն գնահատել է միջազգային զբոսաշրջության վերականգնման հեռանկարները
Ռուսաստանում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է միջազգային զբոսաշրջության վերսկսման հեռանկարները:
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել միջազգային ճանապարհորդությունների վերսկսման մասին:
«Վերջին օրերը ցույց են տվել աշխարհում նոր դեպքերի թվի աճի միտում, ներառյալ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը: Վիրուսի փոխանցման մակարդակը բարձր է, ուստի դեռ վաղ է խոսել մինչկովիդային ռեժիմով միջազգային ճանապարհորդության վերսկսման մասին», – ասել է Վույնովիչը:
Նա նաև նշել է, որ աշխարհի շատ երկրներում պատվաստանյութերի պակաս կա, և ճանապարհորդների նախընտրելի պատվաստումը կարող է հանգեցնել պատվաստանյութերի ոչ համարժեք մատակարարմանը առաջնահերթության տեսանկյունից:
Բացի այդ, ԱՀԿ խոսնակը կոչ է արել եվրոպական երկրներին վերադառնալ ավելի խիստ սահմանափակումների՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով: Վարակների թվի աճի որոշ պատճառներ կապված են հանրային առողջապահական միջոցառումների թուլացման հետ:
Կարծիքներ