Մեսսին պատմել է Մայամիում իր առօրյայի մասին
Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ինչպես է անցնում իր օրը։ Գրում է Armsport.am-ը։
«Ես տուն եմ վերադառնում ժամը 13-ին։ Անտոնելայի հետ ճաշում ենք, հետո գնում ենք քնելու և հեռուստացույցով ինչ-որ բան դիտելու։ Դիտում ենք սերիալներ, ֆիլմեր, ինչ էլ որ լինի:
Իսկ ցերեկվա ժամը երեքին գնում ենք երեխաներին դպրոցից վերցնելու և մարզման տանելու։ Տիագոն և Մատեոն շատ են սիրում ֆուտբոլ, նրանք մեծացել են ֆուտբոկ խաղալով։ Ծնվելու օրվանից սկսած ֆուտբոլ են դիտել։
Հարմար է, որ նրանք մարզվում են «Ինտեր Մայամիում», քանի որ նրանք նույն տեղում են, ինչ ես: Սա շատ հաճելի է»,- Լիոնել Մեսսիի խոսքերն է փոխանցում Infobae-ն։
Կարծիքներ