«Ռոմայի» տնօրենը՝ Արսեն Զախարյանի տրանսֆերը գնելու մասին

«Ռոմայի» տնօրենը՝ Արսեն Զախարյանի տրանսֆերը գնելու մասին

«Ռոմայի» ղեկավարությունն անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու վերաբերյալ լուրերին։

Ավելի վաղ «Евро-Футбол.ру»-ն հայտնել էր, որ հռոմեական ակումբն ուշադիր հետևում է հայազգի կիսապաշտպանի ելույթներին և այս ամառ ցանկանում է թիմ հրավիրել 19-ամյա ֆուտբոլիստին։

Սակայն «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն հերքել է այս տեղեկությունները՝ ասելով, որ «դրանք չեն համապատասխանում իրականությանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում